Սպորտ

Հակոբ Սերոբյանը Հայաստանի առաջնության արդյունքները հուսադրող է համարում

1 րոպեի ընթերցում

Հակոբ Սերոբյանը Հայաստանի առաջնության արդյունքները հուսադրող է համարում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը երկրի առաջնության արդյունքներից գոհ է և այն համարում է նախապատրաստական փուլ աշխարհի և Եվրոպայի առաջնություններից առաջ:

«Շատ ուրախացնող ելույթներ ունեցան մեր երիտասարդները: Բնական է, որ սխալներ կան, որոնք կշտկենք: Մեծ ակնկալիքներ ունենք երիտասարդների աշխարհի առաջնությունից: Եթե այս կերպ մասնակցեն, ապա շատ հուսադրող է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սերոբյանը:

Հայաստանի առաջնությունն անցկացվեց այն նույն օրերին, երբ Բաքվում անցկացվում է աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը, ինչը հնարավորություն տվեց հավաքականի անդամներին պահել մարզավիճակը: Հայաստանի այս տարվա առաջնությանը վնասվածքի պատճառով չմասնակցեց Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը:

Մարտի 11-ից Հայաստանի երիտասարդական հավաքականը երկշաբաթյա հավաք կանցկացնի Թբիլիսում, որից հետո կմասնակցի աշխարհի առաջնությանը: Այն կկայանա Թուրքիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում