Հայաստան

ImID համակարգում նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿ

1 րոպեի ընթերցում

ImID համակարգում նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Իմ ԱյԴի» ՓԲԸ-ի կողմից ստացված տեղեկատվության համաձայն, էլեկտրոնային ստորագրության imID համակարգում 2026 թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը՝ 09։52-ից նկատվում են որոշակի դանդաղումներ՝ նույնականացման ծառայության տեխնիկական խնդիրների պատճառով, իսկ էլեկտրոնային ստորագրության ծառայությունը շարունակում է գործել անխափան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այդ մասին հայտարարություն է տարածել։

«Միաժամանակ հայտնում ենք, որ «Իմ ԱյԴի» ՓԲԸ-ի կողմից կատարվում են աշխատանքներ՝ հնարավորինս արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքի վերականգնման համար։ Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- ասված է հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում