Տնտեսություն

Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները

2 րոպեի ընթերցում

Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները

Կառավարության 2026 թ․ հոկտեմբերի 15-ի որոշմամբ ընդլայնվել է այն ապրանքների ցանկը, որոնց մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում պետք է ներառել հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ 2027 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորված ԱՏԳ ԱԱ 2203 00 ծածկագրին դասվող գարեջրի և 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող վիտամինների, պատվաստանյութերի, դեղերի, կոնտրաստային նյութերի և հակաբեղմնավորիչների մատակարարման դեպքում հաշվարկային փաստաթղթերում անհրաժեշտ է ներառել նաև հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը։

Կառույցից հիշեցնում են, որ համապատասխան ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային ապրանքների մատակարարման դեպքում նույն պահանջը գործում է 2026 թվականի հունվարի 1-ից։ Այդ նպատակով ՊԵԿ-ի «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում ստեղծվել է հաշվարկային փաստաթղթում նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունն առանձին ֆայլով կցելու հնարավորություն։ Ի դեպ, այդ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում կարելի է ներառել նաև ազգային օպերատորի е-Mark invoice բջջային հավելվածով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում