Վանաձորում ստեղծված իրավիճակը կարգավորվում է. վարչապետը պահանջեց բոլոր խնդիրները զեկուցել իրեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորն առաջիկա օրերին կվերադառնա կենսագործունեության նորմալ հուն և առաջացած խնդիրներն ամբողջովին կվերացվեն: ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով պարզաբանդելով Վանաձորում ստեղծված վիճակը` այդ մասին նշեց ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչախպետ Արմեն Գևորգյանը:Նրա խոսքով` մի քանի օր առաջ խոշոր վթար է տեղի ունեցել քաղաքի գազի հիմնական մագիստրալի վրա: «Սպասարկող ընկերությունն, անվտանգությունից ելնելով, գազամատակարարումը դադարեցրել է, և որպես դրա հետևանք` խնդիրներ են առաջացել նաև էներգամատակարարման հետ կապված: Վթարի հիմնական տեղը հայտնաբերվել է, այն բավականին բարդ է եղել, երեքշաբթի օրվանից մասամբ սկսվել է վերականգնվել քաղաքի գազամատակարարումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արմեն Գևորգյանը:

Փետրվարի 5-ի երեկոյան` ժամը 23:00-ից վթարը վերացվել է: Փոխվարչապետը հույս հայտնեց, որ արդեն այսօրվանից Վանաձորի ողջ բնակչությունը կունենա գազամատակարարում:«Բացի դրանից, ցուրտ եղանակի պայմաններում բնակչությունը սկսեց ավելի շատ էլեկտրաէներգիա սպառել, լարվածությունից սկսեցին խափանումներ առաջանալ նաև էներգահամակարգերում: Դրանք էլ աստիճանաբար վերացվում են, աշխատանքներ են տարվում, որպեսզի առողաջապահական և կրթական հիմնարկները վերադառնան նորմալ աշխատանքային հուն: Ներկայում Վանաձորի ծննդատանը ջեռուցման հետ կապված խնդիր է առաջացել, և այնտեղ նույնպես աշխատանքներ են տարվում` խնդիրը կարգավորելու համար»,- նշեց Գևորգյանը:

Վանաձորի որոշ շենքերում սառել են նաև ներքին ջրամատակարարման ցանցերը: «Հայջրմուղ»-ը նույնպես աշխատանքներ է տանում` այն վերացնելու համար: Փոխվարչապետը հույս հայտնեց, որ նմանատիպ խնդիր այլևս չի առաջանա և առաջիկա օրերին քաղաքը կվերադառնա նորմալ հուն:

Տիգրան Սարգսյանը հանձնարարեց անել ամեն ինչ` կարճ ժամկետում բնակչության համար նորմալ պայմաններ ապահովելու համար: Վարչապետը պահանջեց խնդիրների դեպքում անձամբ զեկուցել իրեն:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան