Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է սահմանին հերթական «դժբախտ պատահարի» մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է հայտարարություններ տարածել ճակատային գծում «դժբախտ պատահարների», «անուշադրության» կամ «հիվանդությունների» պատճառով զինվորների մահվան կամ վիրավորվելու դեպքերի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս անգամ հայտնի է դարձել, թե իբր պաշտպանության նախարարության զորամասերից մեկում ծառայող Հաբիբ Բախտիյարօղլու Իսմայիլովը անվտանգության կանոնները խախտելու հետևանքով կրակել է ոտքին: Վիրավոր զինվորն անմիջապես հոսպիտալացվել է: Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:

Ադրբեջանը մշտապես հերքում է առաջնագծում իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները: Որպես կանոն, այդ կորուստները ադրբեջանական կողմը միջադեպին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական զորքերը դիվերսիայի փորձ են կատարել ԼՂՀ ՊՆ եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիս-արեւելյան (Ջրաբերդ) եւ հարավ-արեւելյան (Կորգան) ուղղություններով: Հայ մարտիկները կանխել են դիվերսիայի փորձը` հակառակորդին հետ շպրտելով ելման դիրքեր: Փախուստի ժամանակ ադրբեջանցի դիվերսանտները միջադեպի վայրում թողել են քարտեզներ, զենք, տեխնիկա եւ պաշտպանության միջոցներ: Հայկական կողմը թույլ է տվել, որպեսզի նրանք իրենց հետ տանեն զոհվածներին եւ վիրավորներին: Փոխհրաձագության ընթացքում, մարտական խնդիրը կատարելու ժամանակ, զոհվել է ԼՂՀ ՊՆ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, ով հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:

Հայերեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին