Ամանորին փրկարարներն ստացել են սառած բանալիների, վնասված ջրագծերի, միայնակ տարեցների ցրտահարության ահազանգեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի տոներին` դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում գրանցված արտակարգ իրավիճակների մեծ մասը պայմանավորված է եղել կենցաղային խնդիրներով, որոնց մեծ մասը բաժին էր ընկնում ջրագծերի և ջրատար խողովակների վթարներին: Հունվարի 10-ին հրավիրված ասուլիսոմ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը հայտնեց, որ նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 277 ահազանդ, որոնցից 105-ը հրդեհներ էին, 125-ը` կենցաղային բնույթի ահազանգեր:

« Հանրապետությունում ցածր ջերմաստիճանի պատճառով մի շարք բնակարաններում, և հիմնականում այն բնակարաններում, որտեղ տան տերերը բացակայում էին, գրանցվեց ջրագծերի վնասում, որը հանգեցնում էր արտահոսք դեպի ստորին բնակարաններ: Մենք համատիրության և ոստիկանության աշխատակիցների հետ արձագանքել ենք անհանգստացնող խնդիրներին և վնասներն ու հետևանքները վերացվել են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեղեկացրեց Խանգելդյանը` հավելելով, որ ջրագծերի և ջրատար խողովակներին պատահարների թիվը հանրապետությունում հասել է 66-ի:

Համեմատելով 2013 թ. նույն ժամանակահատվածի հետ նա նշեց, որ արտակարգ պատահարներ թիվը հանրապետությունում 2014-ի տարեսկզբին աճել է 53-ով: Հրդեհների թիվը 7-ն է, որոնցից ամենախոշորը գրանցվել է հունվարի 1-ի գիշերը ժամը 1:00-ի սահմաններում մայրաքաղաքի Հրազդանի կիրճում գտնվող խոշոր ռեստորանային համալիրներից մեկում: Հրդեհը գնահատվել է որպես երկրորդ բարդության, դեպքի վայր մեկնել են մարտական հաշվարկներ, հրդեհի մարմանը ներկա են եղել փրկարար ծառայության ղեկավարությունը, սեղմ ժամկետներում մեծ ծավալի հրդեհը մարվել է: Պատճառը պարզ կդառնա միայն համապատասխան փորձագիտական եզրակացությունից հետո:

Որպես դրական միտում ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը մատնանշեց ճանապապարհատրանսպորտային պատահարները, որոնք նախորդ տարվա համեմատ 20-ով նվազել են: Փրկարարներին հաջողվել է կանխել ինքնասպանության երկու փորձ:

Նշված ժամանկահատվածում ցրտահարությունից մահացել է 5 մարդ: Խանգելդյանի խոսքով` ցրտահարվածների մեծ մասը միայնակ տարեցներ են եղել:

Ամփոփելով տոնական օրերին արտակարգ պատահարների ստեղծված պատկերը` մասնագետը շեշտեց, որ հիմնական խնդիրը կոմունալ-կենցաղայի ահազանգերն էին:

«Հաճախ եղել են դեպքեր, երբ դռան բանալիները սառչելու հետևանքով կոտրվել են»,- նշեց Խանգելդյանը` ավելացնելով, որ Շիրակի մարզում մեկ քաղաքացի մահացել է ինքնաշեն գազի կաթսայի պայթյունի պատճառով:

Փորձագետը նշեց, որ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հունվարի 10-ի ժամը 11:30-ի դրությամբ հիմնականում անցանելի են: Միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան ճանապարհահատվածի 10-16 կմ-ում մառախուղ և մերկասառույց է:

Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացումը հանրապետությունում աննշան կլինի:

Հայերեն

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է