Պատահարներ

Հրդեհի ահազանգ Արարատ գյուղում․ այրվել է ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

Հրդեհի ահազանգ Արարատ գյուղում․ այրվել է ավտոմեքենա

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 3-ին ժամը 00։17-ին ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Կենտրոնական փողոցում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիբայեդով փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։34-ին, մարվել՝ 00։59-ին: Այրվել են մեքենայի սրահը և շարժիչի հատվածը՝ մասամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում