Պատահարներ

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 3-ին ժամը 12։48-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները երկու «Opel» մակնիշների ավտոմեքենաների ուղևորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել երկու «Opel» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում