Մարզեր

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

ՀՀ Ազգային ժողովի՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին Շիրակի մարզում ընտրողների ընդհանուր թիվը, ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, կազմում է 209 հազար 519 քաղաքացի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրությունների պատշաճ կազմակերպման և անցկացման նպատակով մարզում ձևավորվել է 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, և, ընդհանուր առմամբ, կգործի 220 ընտրատեղամաս:

Ըստ սահմանված ընտրատարածքների՝ թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ունի 63 ընտրատեղամաս, թիվ 31-ը կաշխատի 58 ընտրատեղամասերով։ Թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ենթակայությամբ կգործի 44 ընտրատեղամաս, իսկ թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կգործի 55 ընտրատեղամասով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում