Քաղաքականություն

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

1 րոպեի ընթերցում

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քվեարկության նախորդ օրվա՝ հունիսի 6-ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 485 հազար 851։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու համար ի սկզբանե գրանցվել էր 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն, սակայն «Ալյանս» կուսակցության դիմումի հիման վրա ԿԸՀ-ն չեղարկել է կուսակցության գրանցումը, հետևաբար ընտրություններին կմասնակցի 18 քաղաքական ուժ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում