Պատահարներ

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում. այրվել է հյուրանոցային համալիրի փայտե տնակներից մեկը

1 րոպեի ընթերցում

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում. այրվել է հյուրանոցային համալիրի փայտե տնակներից մեկը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 24-ին ժամը 06։05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում գտնվող հյուրանոցային համալիրի փայտե տնակներից մեկում: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 08։21-ին, մարվել՝ 11։33-ին։ Այրվել է տնակը (մոտ 90 քմ)՝ գույքով։ 

Հրշեջ-փրկարարները հատուկ ինժեներական տեխնիկայի օգնությամբ իրականացրել են երկաթե կառուցատարրերի քանդման աշխատանքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում