Պատահարներ

Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենա է այրվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 2-ին ժամը 19։20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուր գյուղի Նորապսակների փողոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 19:48-ին: Այրվել են «Jeep» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում