Երևանյան բեսթսելլեր

Երևանյան բեսթսելեր 50. Տոնական օրերին ընթերցողների մեծ մասը նախընտրել է «Ալքիմիկոսը»

5 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 50. Տոնական օրերին ընթերցողների մեծ մասը նախընտրել է «Ալքիմիկոսը»

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոնական օրերին ընթերցասեր հայ հասարակությունը բավական պասիվ է եղել. Ամանորին մարդիկ քիչ են գրքեր գնել: Պատճառներից մեկն այն է, որ գրախանութների մեծ մասն սկսել է աշխատել միայն հունվարի 8-ից: Այդ պատճառով «Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս անգամ փոքր-ինչ կտարբերվի նախորդ շաբաթների տասնյակից. դրանում ներառված է ութ անուն գիրք:Տոնական օրերին ամենաշատ վաճառված գիրքը բրազիլացի ժամանակակից գրողՊաուլո Կոելյոյի` համաշխարհային բեսթսելեր դարձած «Ալքիմիկոսը»վեպն է,որը շարունակում է հետաքրքրություն վայելել հայ ընթերցողների շրջանում: Գիրքն արդեն մի քանի շաբաթ վաճառվում է նոր` «Բուկինիստ» հրատարակչության տարբերակով: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է:

«Երևանյան բեսթսելեր»-ի այս շաբաթվա երկրորդ հորիզոնականում է ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: Գիրքը հրատարակվել է 1943 թ. և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունը: Այն տպագրել է «Անտարես» հրատարակչությունը: Գրախանութներում արդեն մնացել են ստեղծագործության հաշված օրինակներ: Ստեղծագործությունը թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:

Ամանորին մարդիկ նաև հոգևոր սնունդ ստանալու կարիք են ունեցել: Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը ևս հայտնվել է վարկանիշային աղյուսակում: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և միջնադարյան ամենաճանաչված ու կարդացված հայերեն ստեղծագործությունն է: Պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկություններով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

«Երևանյան բեսթսելերի» չորրորդ հորիզոնականում ամերիկացի գրող ՖրենսիսՍքոթՖիցջերալդի«ՄեծնԳեթսբին» գիրքն է: Այն առաջին անգամ հրատարակվել է 1925 թվականին և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազիդարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Սրան հաջորդում է կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելովիմտխուրպոռնիկներին»վիպակը: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` հաճախակի հայտնվելով բեսթսելերի շարքում:

Քիչ քանակությամբ վաճառվել են նաև թուրք ժամանակակից գրողԷլիֆ Շաֆակի «Ստամբուլի բիճը»վեպը, Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը», ինչպես նաև ԱլբերՔամյուի«Ժանտախտը»:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (56-80-38), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +2

Պաոլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Բուկինիստ 32
2 *

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 12
3 0

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Մուղնի 5
4 *

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 5
5 +1

Գաբրիել Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուրպոռնիկներին»

ՎԱ- ՀԱ 5
6 *

Բերնհարդ Շլինկի

«Ընթերցողը»

Զանգակ 3
7 0

Էլիֆ Շաֆակ

«Ստամբուլի բիճը»

Անտարես 1
8 0

Ալբեր Քամյուի

«Ժանտախտը»

Ապոլոն 1
Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում