Հայաստանը Մաքսային միությունից կվերցնի այն, ինչ բխում է իր շահերից. Վյաչեսլավ Կովալենկո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը Ռուսաստանում դրական է ընկալվել: Դրական վերաբերմունք ունեցողների բանակը գերազանցում է քաղաքական, տնտեսական եւ հասարակական շրջանակներում: «Հայաստան-Մաքսային միություն. Եվրասիական ինտեգրման հասարակական չափում» թեմայով Երեւան- Մոսկվա տեսակամուրջի ժամանակ այս մասին ասաց Կասպյան համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն, ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Նա նշեց, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանը տարեկան 170 միլիոն դոլարի օգուտ կստանա, քանի որ շատ մաքսատուրքերը կվերանան, իսկ ՀՆԱ-ն տարեկան 4,4 տոկոս աճ կգրանցի:

«Եվրոպան անգամ տեսանելի հեռանկարում չի կարողանա Հայաստանին առաջարկել աշխատանքային շուկայի այն պայմանները, որոնք առաջարկում է Ռուսաստանը: Հայաստանը Մաքսային միությունից կվերցնի այն, ինչ բխում է իր շահերից. սա է միության տրամաբանությունը: Հայաստանը պետք է այնպես անի, որ իր սեփական շուկան, անկախ առկա դժվարություններից եւ խնդիրներից, գրավի ու հետաքրքրի ներդրողներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Կովալենկոն:

Նշվեց, որ այժմ հայ եւ ռուս փորձագետները մշակում են ճանապարհային քարտեզը` լիրարժեք ներկայացնելու այն հնարավորություններ, որ երկրները կարող են քաղել անդամակցությունից:

Մաքսային միությանը միանալու որոշման մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ Նախագահի հետ հանդիպումից հետո: Հայաստանի ղեկավարն արտահայտել է նաեւ Հայաստանի տրամադրվածությունը Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ:Նոյեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն Երեւանում ստորագրել են համագործակցության ամրապնդման հուշագիր, որը կապահովի ՄՄ-ի մարմիններին Հայաստանի բոլոր կառույցների միացումը:

Հայերեն English

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել