Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 4-ին կլինեն Երևանում

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 4-ին կլինեն Երևանում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) նոյեմբերի 4-ին կժամանեն Հայաստան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, նախատեսվում են միջնորդների հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանից տեղեկացանք, որ համանախագահների այցելություն Ստեփանակերտ այս անգամ նախատեսված չէ:

Համանախագահներն իրենց այս այցի մասին հայտարարել էին դեռեւս սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո: Հանդիպմանը համանախագահներն ու նախարարները շարունակել են քննարկումները խաղաղության գործընթացի շուրջ: Համանախագահներն արտահայտել են երեք երկրների հանձնառությունն` աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը` հիմնված ուժի եւ ուժի սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման հավասար իրավունքի սկզբունքների վրա: Համանախագահներն ակնկալում են մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում