ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները
1 րոպեի ընթերցում

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Իննա Թորգոմյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կիպրոսում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Կիպրոս երկկողմ հարաբերությունների օրակարգը, այդ հարաբերությունների հետագա ամրապնդման հեռանկարները։
Նրանք նաև մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների և ԵՄ շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ՝ վերահաստատելով շարունակական երկխոսության և սերտ համագործակցության իրենց հանձնառությունը։