ՏԿԵ նախարարը գործուղվել է Իրան. նախատեսված են մի շարք հանդիպումներ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումը տարածված է ՀՀ կառավարության կայքում։
Որոշման համաձայն՝ նախարար Խուդաթյանը Թեհրանում հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
«Գործուղումից վերադառնալուց հետո ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի այցի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն»,-ասված է որոշման մեջ։