Տեսանյութ

Երևանի քաղաքապետը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ է հիմնանորոգվել։ Այստեղ 7-ի փոխարեն ձևավորվել է 10 խումբ: 

Անվտանգ, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել ավելի քան 250 երեխայի համար:

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ հ. 77 մանկապարտեզում գործարկվել է «Վաղ մանկության երկրորդ տարիքային խումբ»՝ անհրաժեշտ կահավորանքով:

Հաստատությունը լիովին համալրված է նոր գույքով և դիդակտիկ պարագաներով: Քաղաքապետը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ոռոգման համակարգ անցկացնելու նպատակով և կանաչապատել բակային հատվածը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում