Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
1 րոպեի ընթերցում

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն Ասունսիոնում հանդիպել է Պարագվայի Շրջակա միջավայրի և կայուն զարգացման նախարարության Ռազմավարական պլանավորման վարչության պետ և արտաքին կապերի պատասխանատու Լիլիան Պորտիյոյի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) առնչվող մի շարք հարցերի։
Դեսպան Գևորգյանը ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, ինչպես նաև՝ համաժողովին ընդառաջ անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովը։