Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
1 րոպեի ընթերցում

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում։
«Մասնավորապես` Սեբաստիայի 165/1 հասցեին հարակից ճանապարհահատվածում կազմակերպված հետադարձի տեղը կապամոնտաժվի»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։