Միջազգային

Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ու Լիբանանում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ու Լիբանանում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հոկտեմբերի 5-ի առավոտյան Պիքֆայայի վանքում ընդունել է Լիբանանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Ղատանֆար Ապատին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր Լիբանանի ներքի կյանքի և նոր կառավարության կազմավորման վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են նաև Սիրիայում տիրող իրավիճակին, Միջին Արևելքի իրադրությանը և իրանահայությանը վերաբերող մի շարք հարցերի ու մարտահրավերների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում