Մինչեւ ուշ գիշեր Գյումրիի կենտրոնական հրապարակում հնչելու են Շառլ Ազնավուրի կատարումները

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի նախաձեռնությամբ մայիսի 22-ին Գյումրիում նշվեց աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, երգահան, երգիչ, կինոդերասան եւ հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 89-ամյակը:

Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները Մեծ հային իրենց շնորհավորանքի եւ երախտիքի խոսքը հնչեցրին Գյումրու Ազնավուրի անվան հրապարակում տեղադրված հուշարձանի մոտ:

Շառլ Ազնավուրին գյումրեցիների անունից շնորհավորական ուղերձ էր հղել նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանն ընդգծեց, որ Գյումրին ու գյումրեցին չեն կարող իրենց երախտիքը չհայտնել 1988 թվականի երկրաշարժից հետո աղետի գոտուն հսկայական օգնություն ցույց տված մարդուն՝ ազգային հերոսին:

Մինչեւ ուշ գիշեր Գյումրիի կենտրոնական հրապարակում հնչելու են Շառլ Ազնավուրի կատարումները:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը