Զոհաբերության տոնի նախօրեին Սիրիայում հարյուրից ավելի մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Այդ ալ Ադհա տոնին նախորդող օրն ավելի քան 100 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է «Ալ Ջազիրա»-ն` նշելով, որ զոհերի մեծամասնությունը գրանցվել է Դամասկոսի գյուղերում եւ Հալեպում: Կայքի տեղեկացմամբ` արյունալի բախումներ են տեղի ունեցել Հալեպի Միդան եւ միջազգային օդանավակայանի շրջանում, ինչպես նաեւ Իդլեբում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի զինված ուժերը զինյալներից մաքրել են Հալեպի Սրյան շրջանի Զուհուր փողոցում գտնվող Ֆրանս-սիրիական հիվանդանոցը եւ ազատել են զինյալների կողմից առեւանգված քաղաքացիներին եւ պաշտոնյաներին:

Աշրաֆիե թաղամասի Թանաննիր հրապարակի եւ Տարիկ բն Զիյադ այգու մոտակայքում հայտնաբերվել են զինյալների թաքստոցներ եւ լուրջ վնասներ են հասցվել նրանց:

Հալեպի մոտակայքում գտնվող Խան ալ Ասլ գյուղում կառավարական ուժերը ոչնչացրել են զինյալների պատկանող մեքենաները, ինչպես նաեւ հայտնաբերել են նրանց թաքստոցները եւ մեծ վնասներ պատճառել նրանց:

Տեղեկություններ կան, որ Հալեպի ոչխար վաճառողներն այսօր դժգոհում են, որ տոնի կապակցությանբ ոչխարներ գնող չկա: Սովորաբար տոնի ժամանակ մարդիկ մեծ թվով ոչխարներ եւ կովեր են գնում եւ զոհաբերություն անում:

Հայերեն

Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր

Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ

Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են

Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը