Միջազգային

Զոհաբերության տոնի նախօրեին Սիրիայում հարյուրից ավելի մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Զոհաբերության տոնի նախօրեին Սիրիայում հարյուրից ավելի մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Այդ ալ Ադհա տոնին նախորդող օրն ավելի քան 100 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է «Ալ Ջազիրա»-ն` նշելով, որ զոհերի մեծամասնությունը գրանցվել է Դամասկոսի գյուղերում եւ Հալեպում: Կայքի տեղեկացմամբ` արյունալի բախումներ են տեղի ունեցել Հալեպի Միդան եւ միջազգային օդանավակայանի շրջանում, ինչպես նաեւ Իդլեբում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի զինված ուժերը զինյալներից մաքրել են Հալեպի Սրյան շրջանի Զուհուր փողոցում գտնվող Ֆրանս-սիրիական հիվանդանոցը եւ ազատել են զինյալների կողմից առեւանգված քաղաքացիներին եւ պաշտոնյաներին:

Աշրաֆիե թաղամասի Թանաննիր հրապարակի եւ Տարիկ բն Զիյադ այգու մոտակայքում հայտնաբերվել են զինյալների թաքստոցներ եւ լուրջ վնասներ են հասցվել նրանց:

Հալեպի մոտակայքում գտնվող Խան ալ Ասլ գյուղում կառավարական ուժերը ոչնչացրել են զինյալների պատկանող մեքենաները, ինչպես նաեւ հայտնաբերել են նրանց թաքստոցները եւ մեծ վնասներ պատճառել նրանց:

Տեղեկություններ կան, որ Հալեպի ոչխար վաճառողներն այսօր դժգոհում են, որ տոնի կապակցությանբ ոչխարներ գնող չկա: Սովորաբար տոնի ժամանակ մարդիկ մեծ թվով ոչխարներ եւ կովեր են գնում եւ զոհաբերություն անում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում