Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, նշելով, որ հետախուզվող անձ Լ.Չ.-ն հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին:
Լ.Չ.-ն մեղադրվում է մի խումբ անձանց կողմից կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք պատճառելու համար: