Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Գագիկ Վանոյանը պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի դեկտեմբերից։