1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 7-րդ փուլի Հայաստան-Չինաստան մրցամարտում երրորդ հայ գրոսմայստերը՝ Գաբրիել Սարգսյանը եւս իր պարտիան ավարտեց «ոչ-ոքի»-ով: Մրցամարտի հաշիվն առայժմ 1,5:1,5 է:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` Սարգսյանի մրցակիցն Էր գրոսմայստեր Բու Սյանչժին:
Մինչ այդ ոչ-ոքի են խաղացել գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը: Դեռ անավարտ Է Սերգեյ Մովսիսյան-Վան յու պարտիան: