Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League - Rabat 2026»-ին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կարատեի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League - Rabat 2026» մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ֆեդերացիան: Հայաստանի կարատեի մեծահասակների հավաքականի մարզիկ Սուրեն Հարությունյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի գլխավորությամբ մեկնել է Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթ` մասնակցելու հունիսի 12-14-ը կայանալիք «Karate One Premier League - Rabat 2026» պաշտոնական առաջնությանը։
Սուրեն Հարությունյանը կպայքարի 75 կգ քաշային կարգում։