Հայաստան

Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը

2 րոպեի ընթերցում

Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը

2026 թվականի հունիսի 8-ի դրությամբ Ապարանի ջրամբարում կուտակված ջրի ծավալը հասել է 87.27 մլն մ³-ի, ինչը վերջին տասը տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։

Ջրամբարի այս տարվա բարձր լցվածությունը պայմանավորված է նաև բարենպաստ բնակլիմայական պայմաններով, առատ տեղումներով և ձնհալի արդյունքում ձևավորված զգալի հոսքագոյացմամբ, ինչը նպաստել է ջրային պաշարների էական համալրմանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեից: 

Ապարանի ջրամբարի տարեկան առավելագույն լցվածության նախորդ ռեկորդը գրանցվել էր 2019 թվականին, երբ կուտակված ջրի ծավալը հասել էր 61.93 մլն մ³-ի, բայց այս տարվա ցուցանիշը դրանից ավելի է շուրջ 25.3 մլն մ³-ով։

2016-2026 թվականների տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ջրամբարի լցվածության մակարդակը զգալի տատանումներ է ունեցել։ Ամենացածր առավելագույն ծավալը գրանցվել է 2023 թվականին՝ 26.81 մլն մ³, մինչդեռ 2024 թվականին այն վերականգնվել է՝ հասնելով 52.86 մլն մ³-ի։ 2025 թվականին ջրամբարի առավելագույն լցվածությունը կազմել է 45.98 մլն մ³, իսկ մեկ տարի անց արձանագրվել է կտրուկ աճ՝ հասնելով 87.27 մլն մ³-ի։

2026 թվականի ցուցանիշը կարող է դրական ազդեցություն ունենալ առաջիկա ոռոգման սեզոնի ջրամատակարարման ապահովման տեսանկյունից։

Կոմիտեն ներկայացրել է նաև վերջին տաս տարվա առավելագույն լցվածության ծավալները (մլն մ³ով).

• 2016 թ.՝ 51.63

• 2017 թ.՝ 44.93

• 2018 թ.՝ 32.52

• 2019 թ.՝ 61.93

• 2020 թ.՝ 45.59

• 2021 թ.՝ 44.98

• 2022 թ.՝ 49.81

• 2023 թ.՝ 26.81

• 2024 թ.՝ 52.86

• 2025 թ.՝ 45.98

• 2026 թ.՝ 87.27 (հունիսի 8-ի դրությամբ)։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում