Սպորտ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց Ազգերի լիգայի ընտրական փուլից առաջ` մրցելով Մոլդովայի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում Հայաստանի ազգային ընտրանին տիրում էր նախաձեռնությանը` հնարավորինս շատ խաղարկելով գնդակը: Առաջին կեսում Հայաստանի հավաքականը չէր իրացնում պահերը, իսկ Մոլդովայի ընտրանին հիմնականում գործում էր պաշտպանությունում:

Երկրորդ կեսում էլ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը գործում էր «առաջին համարով»: Խաղային դրվագներց մեկում դարպասը գրավելու հրաշալի հնարավորություն ուներ Հրանտ-Լեոն Ռանոսն, ով չիրացրեց այն: Խաղավարտին մոտ Հայաստանի հավաքականը կարողացավ գրավել Մոլդովայի դարպասը: Գոլի հեղինակ դարձավ Արթուր Սերոբյանը: Ընդամենը մեկ րոպե անց Մոլդովան վերականգնեց հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Վիկտոր Բոգաչիկը:

Հայաստան-Մոլդովա`1:1:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում