Սպորտ

«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը

1 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տարբերանշանի վրա այսուհետ կրկին կփայլի 10 և ավելի չեմպիոնություն խորհրդանշող աստղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Փյունիկ» ՖԱ-ն պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը հիմնադրվել է 1992 թվականին, երբ ԽՍՀՄ փլուզումից մեկ տարի անց նորանկախ Հայաստանում ստեղծվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) և Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը։ Ակումբի հիմնադիրներից է հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը։ Հիմնադրման պահից մինչև 1995 թվականը թիմը կրել «Հոմենեթմեն» անվանումը, իսկ հետո վերանվանվել՝ «Փյունիկ»:

«Փյունիկ-ը» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է. 16 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 8 անգամ՝ երկրի գավաթակիր և 10 անգամ՝ սուպերգավաթակիր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում