Միացյալ Նահանգներ

ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ մշտական ​​կապի մեջ է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացների՝ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ես չէի ցանկանա նշել կոնկրետ ամսաթվեր, բայց հերթական հանդիպումը կկայանա հունիսին», - ասել է նա։

Հարցին, թե արդյոք այնպիսի ձեռնարկատերերը, ինչպիսիք են ինքը, Ուիթքոֆը և Քուշները, կարող են «փրկել աշխարհը» և իրականացնել այն, ինչին քաղաքական գործիչները անընդունակ են եղել՝ Դմիտրիևն ասել է․ «Իհարկե, քաղաքական գործիչները, դիվանագետները և քաղաքական ներկայացուցիչները պետք է կարևոր դեր խաղան համաշխարհային խաղաղության ապահովման գործում։ Այնուամենայնիվ, բոլոր երկրների գործարարներն ու տնտեսագետները նույնպես կարող են կառուցողական դեր ունենալ՝ զարգացնելով տնտեսական համագործակցությունը և բացահայտելով ազգերի միջև համատեղ բարգավաճման ներուժը»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում