Սպորտ

Մոլդովան նույն խաղաոճն ունի, ինչ Կիպրոսն ու Լատվիան. Եղիշե Մելիքյան

1 րոպեի ընթերցում

Մոլդովան նույն խաղաոճն ունի, ինչ Կիպրոսն ու Լատվիան. Եղիշե Մելիքյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր Եղիշե Մելիքյանն առաջիկա ընկերական խաղի մրցակից Մոլդովայի հավաքականին համեմատում է Կիպրոսի թիմի հետ:

«Նման խաղային ժամանակացույց մեզ պետք էր, քանի որ աշնանն ընտրական փուլի խաղերի ժամանակացույցը նույնն է: Այս ընկերական խաղերը մեզ համար փորձ են, հասկանալու համար, թե որքանով պատրաստ կլինենք Ազգերի լիգայի որակավորման փուլին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մելիքյանը:

Գլխավոր մարզչի խոսքով` իր ֆուտբոլիստները դրական են տրամադրված Մոլդովայի դեմ առաջիկա ընկերական խաղին:

«Մոլդովայի դեմ խաղում նորեկների կտեսնեք դաշտում: Հասկանում եմ, որ մեզ հաղթանակ է պետք, բայց մենք ունենք ապագայի նպատակներ, որի համար հիմա փորձարկումներ են պետք: Ինձ պետք է, որ այս խաղերում ես հասկանամ իմ ֆուտբոլիստներին: Մոլդովան նույն խաղաոճն ունի, ինչ Կիպրոսն ու Լատվիան»,-ընդգծեց Մելիքյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հունիսի 9-ին կհյուրընկալի Մոլդովային: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում