Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու անդամ Նարեկ Գրիգորյանը դրական կարծիք ունի Մոլդովայի թիմի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու անդամ Նարեկ Գրիգորյանը դրական կարծիք ունի Մոլդովայի թիմի վերաբերյալ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը Մոլդովայի հավաքականին հավասարազոր մրցակից է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նարեկ Գրիգորյանն այդ մասին ասաց Հայաստան-Մոլդովա ընկերական խաղին ընդառաջ կայացած ասուլիսի ժամանակ։

«Կարող եմ ասել, որ ես լավ մարզավիճակում եմ: Պատրաստ եմ Մոլդովայի դեմ առաջիկա խաղին: Թիմն էլ է լավ պատրաստվել: Գիտենք, թե դաշտում ինչ պետք է անենք: Ամեն ինչ անելու ենք մեր երկրպագուներին ուրախացնելու համար»,-ասաց կիսապաշտպանը:

Գրիգորյանի խոսքով` Մոլդովան լավ հակառակորդ է ու Հայաստանի ազգային թիմում արդեն գիտեն, թե ինչպես օգտագործել թիմի ուժեղ և թույլ կողմերը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հունիսի 9-ին կմրցի Մոլդովայի հետ: Հանդիպումը կկայանա Հանրապետական մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 19:00-ին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում