ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Անտոնիու Ժոզե Սեգուրուին՝ Պորտուգալիայի օրվա կապակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև ժողովրդավարական արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը:
Վերահաստատում եմ Պորտուգալիայի հետ ինչպես երկկողմ և բազմակողմ հարթակներում, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում փոխշահավետ համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու Հայաստանի պատրաստակամությունը»,-ասված է նախագահի ուղերձում։
Նախագահ Խաչատուրյանը Ժոզե Սեգուրուին նաև մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։