Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեն առցանց քվեարկությամբ հաստատել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026-27թթ․ մրցաշրջանը 12 թիմով անցկացնելու առաջարկը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Առաջարկին կողմ է քվեարկել Գործադիր կոմիտեի 12 անդամ, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։ Առաջնության ձևաչափի ու լեգիոներների լիմիտի վերաբերյալ հարցերը կքննարկվեն ՀՖՖ Գործադիր կոմիտեի առաջիկա նիստում։
Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ այս անցկացվում էր 10 թիմով։