Երևան-Սևան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով
1 րոպեի ընթերցում

Միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-4 միջպետական ճանապարհի՝ Երևանից դեպի Սևան ուղղությամբ կմ32+580-կմ36+000 (Չարենցավան-Քաղսի) հատվածը հունիսի 10-ից՝ ժամը 20.00-ից մինչև առավոտյան 8.00-ն կփակվի երթևեկության համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Հաղորդվում է, որ տվյալ հատվածում երթևեկությունը նշված ժամերին կկազմակերպվի հանդիպակաց գոտով։