Ծովազարդ-Գավառ ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ
1 րոպեի ընթերցում

Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Ծովազարդ-Գավառ մոտ 7.5կմ երկարությամբ հատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Տեղադրվում է հարթեցնող շերտ, որից հետո՝ ասֆալտբետոնե ծածկ։ Կլրացվեն կողնակները, ճանապարհը կգծանշվի ու կկահավորվի անվտանգության տարրերով։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից»,-նշում են Հիմնադրամից։
Կարդացեք հոդվածը` Русский