Հայաստան

2025 թվականի սպանությունների մոտ 30 տոկոսը կատարել են ընտանիքի անդամները․ Թագուհի Ղազարյան

2 րոպեի ընթերցում

2025 թվականի սպանությունների մոտ 30 տոկոսը կատարել են ընտանիքի անդամները․ Թագուհի Ղազարյան

2025 թվականին Հայաստանում տեղի ունեցած 50 սպանությունների մոտ 30 տոկոսի դեպքում սպանողները եղել են ընտանիքի անդամներ։

Այս տվյալները ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ ընդգծելով ընտանեկան բռնության դեմ պայքարի կարևորությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը ելույթ է ունեցել ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ու բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված օրենսդրական փոփոխությունների քննարկման ընթացքում։ 

«2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել 50 սպանություն։ Մոտավորապես 30 տոկոսի դեպքում սպանողները եղել են ընտանիքի անդամներ։ Արդյոք սա մե՞ծ խնդիր է, թե՞ փոքր»,- հարցադրում է արել Ղազարյանը։

Պատգամավորը կոչ է արել ընտանեկան բռնության խնդիրը չնույնացնել այլ խնդիրների հետ՝ առանձնացնելով տուժողների կրած հետևանքները։

Նրա խոսքով՝ ընտանեկան բռնության ենթարկված անձինք, բացի բուն բռնությունից, կարող են կորցնել նաև այն հուզական, սոցիալական և ֆինանսական աջակցությունը, որը այլ իրավիճակներում կարող էին ստանալ ընտանիքի անդամներից։ Ղազարյանը կարևորել է այս առանձնահատկությունները հաշվի առնելը բռնության ենթարկված անձանց պաշտպանության հարցերը քննարկելիս։

«Ընտանեկան բռնությունը հարված է ընտանիքի ինստիտուտին։ Եվ վերջապես, հարգելի՛ գործընկերներ, զոհ լինելը պիտակ չէ։ Չի կարելի նկատի չունենալ, որ մեզ կարող են հետևել նաև ընտանեկան բռնության զոհերը»,- ընդգծել է պատգամավորը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում