Հայաստանի շախմատիստներն առայժմ զիջում են Ռուսաստանի թիմին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի Է խաղացել Սերգեյ Կարյակինի հետ շախմատի համաշխարհային օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարի 6-րդ փուլի Հայաստան-Ռուսաստան մրցամարտում:

Մինչ այդ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պարտություն Էր կրել Վլադիմիր Կրամնիկից:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Գաբրիել Սարգսյանը դեռ շարունակում են իրենց պարտիաները:

Այսպիսով, Հայաստանի եւ Ռուսաստանի շախմատիստների մրցամարտի հաշիվն առայժմ 1,5:0,5 Է` հոգուտ Ռուսաստանի թիմին:

Հայերեն