22 Ըստ թուրք գիտնականի` Թուրքիայում խտրականությունն ավելի մեծ է, քան Հարավային Աֆրիկայում

2 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում քրդական խնդրի գիտակ հասարակագետներ Իսմայիլ Բեշիքչին եւ Թարիք Էքինջին Ստամբուլի Սինանի անվան համալսարանում կազմակերպված «Քրդական խնդիրը. որտեղից` որտեղ» թեմայով կոնֆերանսում խոսել են Թուրքիայի հանրապետության ստեղծման առաջին տարիներից մինչ այժմ քրդական շարժման փուլերի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, քրդական հարցով աշխատությունների համար կյանքի մեծ մասը բանտում անցկացրած Իսմայիլ Բեշիքչին հայտարարել է, որ Թուրքիայի հանրապետությունում փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը մշտապես ավելի մեծ է եղել, քան աշխարհի ամենառասիստական երկիր համարվող Հարավային Աֆրիկայում:

«Քրդական խնդրի լուծման դեմ մինչ այժմ իրագործվող պետական քաղականությունը բաղկացած էր համալսարաններում եւ քաղաքական կուսակցությունների` քրդական հարցով հետաքրքրվելու ու քրդական բուրժուազիա ստեղծվելու առաջ «Քուրդ եւ քրդերեն գոյություն չունի» կարգախոսով դրված արգելքից: Մինչ այժմ այդ ուղղությամբ քրդերի ձեռքբերումների նվազ լինելը պայմանավորված է այն բանով, որ թուրքական պետությունն ազգային փոքրամասնությունների հարցում նմանն ու հավասարը չունեցող ռասիստական եւ խտրական քաղաքականություն է վարում:

Այդ առումով Թուրքիան ավելի ռասիստական եւ խտրական երկիր է, քան աշխարհում ամենառասիստական համարվող Հարավային Աֆրիկան: Եթե այդ երկիրը սեւամորթներին արգելում էր շփվել սպիտակամորթների հետ, ապա Թուրքիայում քրդերին թողնում են շփվել թուրքերի հետ, սակայն, միմիայն թրքական ինքնություն ընդունելու դեպքում», -ասել է Ի.Բեշիքչին:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում