Ուրուգվայի թիմը 3:0 հաշվով հաղթել է Հարավային Աֆրիկայի հավաքականին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականը. Հարավային Աֆրիկայում ընթացող աշխարհի առաջնության «Ա» ենթախմբի 2-րդ փուլում 3:0 հաշվով հաղթելով Հարավային Աֆրիկայի հավաքականին, վաստակել Է 4 միավոր եւ շատ մոտ Է մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալուն: Հանդիպման ամբողջ ընթացքում ուրուգվայցիները հարավաֆրիկացիներին թույլ չեն տվել որեւէ լուրջ գործողություն կազմակերպել` չհաշված առանձին դրվագներ, եւ ֆուտբոլի ցուցադրական դաս են տվել նրանց:

Դիեգո Ֆուրլանը նախ 24-րդ րոպեին անսպասելի հարվածով բացել Է խաղի հաշիվը՝ 1:0, դրանից հետո` 80-րդ րոպեին խփել Է 2-րդ գնդակը՝ 2:0, իսկ արդեն լրացուցիչ` 94-րդ րոպեին Ալվարո Պերեյրան դրել է խաղի վերջնակետը՝ հաշիվը դարձնելով 3:0: Հայաստանի ֆուտբոլի ճանաչված մասնագետ Սամսոն Հակոբյանի կարծիքով. մրցաշարի ընթացքը ցույց Է տալիս, որ առաջնության մեդալների համար պայքարելու են Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի թիմերը:

Ասիայի հավաքականները լավ տպավորություն են թողնում, բայց դա դեռ հիմք չԷ նրանց ֆավորիտ անվանելու համար: Նրա խոսքով` մրցաշարը հարուստ Է նոր մարզչական գաղափարներով, տակտիկական հնարքներով, շատ կարեւոր Է այն, որ այս մրցաշարում նորից առաջին պլան Է մղվել ֆուտբոլիստների տեխնիկան. պրագմատիզմը եւ ռոմանտիզմը բավական սերտորեն միավորված են ու խաղերը շատ հետաքրքիր են ընթանում:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում