Ալեքսանդր Լուկաշենկո. «Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը պետք Է լուծեն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներըե

2 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Մինսկ պաշտոնական այցի նախօրեին «Թրենդե-ին տված հարցազրույցում գործակալության խնդրանքով անդրադարձել Է նաեւ այսպես կոչված սառեցված հակամարտությունների, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության լուծմանը: «Ես շատ հաճախ պարզապես ընկերաբար այդ հիմնախնդիրը քննարկել եմ Ադրբեջանի եւ Հայաստանի թե նախկին, թե ներկայիս նախագահների հետ: Մենք երբեք այդ հարցը չենք օգտագործել քաղաքականության մեջ եւ երբեք բարեկամություն չենք արել որեւիցե մեկի դեմ, ուստի մեզ համար այն ցավոտ հարց Էե,-ասել Է Լուկաշենկոն: «Մենք հասկանում ենք՝ որքան ցավագին ու կարեւոր Է այն թե հայ, թե ադրբեջանցի ժողովուրդների համար: Այդ «գորդյան հանգույցըե անհրաժեշտ Է լուծել: Եվ գլխավորը, ինչ ես միշտ ասել եմ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին, այդ հիմնախնդիրը պետք Է լուծեն երկու նախագապները: Չպետք Է հույսը դնել ինչ-ինչ միջնորդների վրա: Թեեւ կա ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, եւ եթե Մինսկը, որպես այդ խմբի ստեղծման կենտրոն, կարող Է ինչ-որ բանով օգնել այդ հարցում, մենք հաճույքով դա կանենք: Բայց այդ հիմնախնդիրը կարող են լուծել երկու նախագահները: Միջնորդների ներգրավումը հնարավոր Է՝ լավ Է, բայց դա ենթադրում Է երրորդ, չորրորդ եւ հինգերորդ կողմերի կարծիքների պարտադիր հաշվառում: Յուրաքանչյուրն այդ խնդրում փորձելու Է քաղաքականությունը կառուցել իր համար: Եթե ես ճիշտ եմ դատում, եւ դուք համաձայն եք դրա հետ, ապա պետք Է համաձայնեք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները կարող են լուծել այդ հիմնախնդիրը: Ինչպե՞ս լուծել: Նախեւառաջ՝ ի շահ այնտեղ ապրող մարդկանց: Նրանք չեն կարող ապրել նման իրավիճակում ու պայմաններում: Իսկ լուծման ձեւեր խելացի մարդիկ միշտ Է կգտնեն: Համենայն դեպս, պարտավոր են գտնելե,-ասել Է Բելառուսի նախագահը: «Մենք աջակցում ենք գործընթացին այն առումով, որ այդ հարցը պետք Է լուծեն երկու պետությունները, երկու նախագահները, երկու ժողովուրդները: Նստեն, քննարկեն ու լուծեն: Ու մարդիկ շնորհակալություն կասենե, հավելել Է նա:

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան