Ալեքսանդր Լուկաշենկո. Հասունացել է ԱՊՀ-ի երկրների մաքսային ծառայությունների շրջանակներում ձեռք բերված համաձայնությունների ցուցակագրման անհրաժեշտությ

2 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հասունացել է ԱՊՀ-ի երկրների մաքսային ծառայությունների շրջանակներում ձեռք բերված համաձայնությունների ցուցակագրման անհրաժեշտությունը: «Հասունացել է ձեռք բերված համաձայնությունների ցուցակագրման, ինչպես նաեւ ԱՊՀ-ի մաքսային ծառայությունների կողմից արդեն իրացված որոշումներից ստացված արդյունքների վերլուծության եւ ընդհանրացման անհրաժեշտությունըե,-ասել է նա ԱՊՀ-ի եւ Եվրասիական տնտեսական հանրակցության մաքսային ծառայությունների ղեկավարների՝ այսօր Մինսկում կայացած հանդիպման ընթացքում: Լուկաշենկոյի կարծիքով, դա թույլ կտա տեսական մշակումները համադրել մաքսային գործի պրակտիկայի հետ, նախանշել մաքսային ծառայությունների համագործակցության նոր ուղղությունները: Բելառուսի նախագահը նշել է, որ այն հիմնախնդիրները, որոնք ներկայումս առկա են մաքսային օրենսդրության միասնականացման գործում, ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների մեղավորությունն է: «ԱՊՀ-ի երկրների մաքսային օրենսդրությունների միասնականացման հետ կապված հիմնախնդիրները, կարծում եմ, ծագել են սուբյեկտիվ պատճառներով: Դուք չեք մեղավոր, որ մաքսային ծառայությունների շրջանակներում ընդունված որոշումները չեն գործում: Դա պետությունների ղեկավարների մեղավորությունն է, քանի որ չկա համաձայնեցվածություն եւ դինամիկաե,-նշել է Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ բելառուսական կողմն ամեն ինչ կանի, որպեսզի ԱՊՀ- ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները զարգանան:

Հայերեն

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին