«Եվրատեսիլ- 2007ե-ում Հայաստանը ներկայացնելու համար մասնակցության հայտ են ներկայացրել 30 մենակատարներ եւ խմբեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ -2007ե երգի համաեվրոպական մրցույթին Հայաստանը ներկայացնելու համար մասնակցության հայտ են ներկայացրել 30 մենակատարներ եւ խմբեր: Ինչպես նշեց Հայաստանի հանրային հեռուստատեսության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, մասնակիցը կորոշվի հունվարի 15-ից մինչեւ փետրվարի 15-ը անցկացվող ազգային SMS քվեարկության արդյունքում: Մասնակցության թեկնածուների թվում են ինչպես արդեն հայտնի մենակատարներ Հայկոն, էմմին, այնպես էլ «EMPIRAYե խումբը, նաեւ սկսնակ կատարողներ եւ Սփյուռքի ներկայացուցիչներ, այդ թվում` Սարգիս Էդվարդսը, «Վոգսե համույթը եւ այլք: Խոսելով դեկտեմբերի 14-ին անցկացված Ազգային երաժշտական մրցանակաբաշխության արդյունքների մասին` Հ. Քեշիշյանը նշեց, որ «Լավագույն երգչուհիե անվանակարգում գլխավոր մրցանակը երկու թեկնածուներին` Էմմիին եւ Հասմիկ Կարապետյանին հանձնելու` ժյուրիի որոշումը իր համար անընդունելի է: «Սակայն ես, որպես կազմակերպիչ, չեմ կարող ազդել ժյուրիի որոշման վրա, կամ միջամտել: Այնուամենայնիվ, գտնում եմ, որ երաժշտական մրցանակաբաշխության ցանկացած անվանակարգում պետք է լինի մեկ հաղթող, քանզի դա են պահանջում մրցույթի օրենքներըե,- ասաց նա: Հ. Քեշիշյանը ավելացրեց նաեւ, որ այդ մրցանակաբաշխությունը մեծ ձեռքբերում է հայկական շոու-բիզնեսի համար, այն չէր հետապնդում կոմերցիոն նպատակներ, եւ «այդպիսի խոշոր եւ աշխատատար միջոցառումները երբեք զերծ չեն թերություններիցե:

Հայերեն