Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը բացառիկության սկզբունքով «Արմենպրես»-ին տրամադրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձը՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առնչությամբ։ 

«Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյան, 

Ցանկանում եմ հղել Ձեզ իմ ամենաանկեղծ շնորհավորանքները` Հայաստանի Հանրապետութան խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ձերդ Գերազանցության գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Հայաստանի ժողովրդի կողմից Ձեր կառավարությանը վերահաստատված վստահությունը վկայում է ժողովրդի կամքի և ցանկության մասին՝ շարունակելու Կովկասում խաղաղության, զարգացման, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքական ուղղությունը: 

Վստահ եմ, որ Ձեր կառավարման նոր շրջանում երկու երկրների միջև առավել ծավալուն և առավել կառուցողական համագործակցության շնորհիվ ավելի կուժեղանա և կամրապնդվի վերջին տարիներին երկու երկրների հարաբերություններում ձևավորված դինամիկ և արգասաբեր ընթացքը. ընթացք, որ կնպաստի երկու երկրների շահերի ապահովմանը և տարածաշրջանում խաղաղության, կայունության ու զարգացման ամրապնդմանը։

Ձերդ գերազանցությանը, Հայաստանի բարեկամ և հարևան պետության կառավարությանն ու ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն, երջանկություն, փառք ու պանծանք»,- ասված է ուղերձում։ 

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում