Քաղաքականություն

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի հետ

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, նախագահ Կոշտան շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրությունների արդյունքների առիթով՝ նշելով, որ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի սերտ համագործակցության վրա հիմնված ապագայի։

Անտոնիու Կոշտան բարձր է գնահատել վարչապետ Փաշինյանի առաջնորդությունը և նրա ներդրումը Հայաստանի դիմակայունության, կայունության և բարեկեցության ամրապնդման գործում։ Նա ընդգծել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի, թվայնացման ոլորտներում։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Կոշտային աջակցության և ջերմ խոսքերի համար՝ կարևորելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և խաղաղության օրակարգի շուրջ՝ ընդգծելով տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը։ Կողմերը երկուստեք վերահաստատել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն առավել ամրապնդելու պատրաստակամությունը՝ հանուն ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագայի։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում