Սփյուռք

Պոլսո Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Պոլսո Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հունիսի 8-ին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պոլսո հայոց պատրիարքարանը։ 

Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը և մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, ինչպես նաև պատգամավոր Սևան Սվաջըօղլուն։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի հայ համայնքին հետաքրքրող հարցեր։ 

Մտքեր են փոխանակվել Իսքենդերունի Ս. Քառասուն Մանկանց և Դիարբեքիրի Ս. Սարգիս եկեղեցիների վերանորոգման աշխատանքների շուրջ։

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը ցուցաբերած հետաքրքրության համար հայ համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին և նրան առողջություն ու հաջողություն է մաղթել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում