Թուրքիա

Հռոմի Լևոն 14-րդ պապը ժամանել է Թուրքիա

2 րոպեի ընթերցում

Հռոմի Լևոն 14-րդ պապը ժամանել է Թուրքիա

Հռոմի Լևոն 14-րդ պապն իր առաջին արտասահմանյան ուղևորությունն է իրականացրել՝ ժամանելով Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հռոմի պապի ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաք Անկարայում, որտեղ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդն արարողակարգի համաձայն նախ և առաջ այցելել է Աթաթուրքի դամբարան։ 

Այցի առաջին օրվա ընթացքում նա Անկարայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Էրդողանի հրավերով Անկարայում է նաև Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, որը մասնակցելու է Հռոմի պապի պատվին կազմակերպված նախագահական ընդունելությանը։ 

Այցի ընթացքում Հռոմի պապը մեկնելու է նաև Ստամբուլ։ Ակնկալվում է, որ Լևոն 14-րդը կայցելի նաև Պոլսո Հայոց պատրիարքություն, որտեղ կհանդիպի պատրիարք Սահակ Մաշալյանի հետ ու կաղոթի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին մայր տաճարում։ 

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այցի շրջանակում Լևոն 14-րդը Իզնիկում, որտեղ ժամանակին գտնվել է Նիկիա քաղաքը, կմասնակցի Նիկիայի տիեզերական ժողովի 1700-ամյակի տոնակատարությանը: 

Ըստ Վատիկանի մամուլի ծառայության՝ նոյեմբերի 30-ին Լևոն 14-րդ պապը Թուրքիայից կմեկնի Լիբանան, որտեղ կհանդիպի կրոնական առաջնորդների հետ, այնուհետև պատարագ կմատուցի Բեյրութի ափամերձ հատվածում՝ 2020 թվականին տեղի ունեցած պայթյունի վայրում՝ աղոթելով ավելի քան 200 զոհերի համար: 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում