Սփյուռք

Հռոմի պապը շնորհակալական նամակ է հղել Պոլսո Հայոց պատրիարքին

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը շնորհակալական նամակ է հղել Պոլսո Հայոց պատրիարքին

Հռոմի Պապ Լևոն XIV-ը նամակ է հղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, որում շնորհակալություն է հայտնել վերջինիս իր՝ Ստամբուլ այցի ընթացքում Սուրբ Աստվածածին եկեղեցում ջերմ ընդունելության համար։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Պոլսո Հայոց պատրիարքարանը։

Նշվում է, որ նամակում Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել Պոլսո Հայոց պատրիարքին Ստամբուլի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրեն ջերմ ընդունելության արժանացնելու համար։

«Այդպիսի պահերը նպաստում են մեր երկու եկեղեցիների միջև եղբայրական կապերի ամրապնդմանն ու խորացմանը»,- ասված է նամակում։

Հռոմի պապը նաև հավելել է, որ հույսով սպասում է Պոլսո Հայոց պատրիարքի հետ հետագա հանդիպումներին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում